Ֆրանցիսկո Գոյա. արվեստ

250px-Vicente_López_Portaña_-_el_pintor_Francisco_de_GoyaՖրանցիսկո Խոսե դե Գոյան Իսպանացի հայտնի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող, ունեցել է նաև հեղափոխական և ֆանտաստիկ աշխատություններ, նշանակվել է որպես Իսպանիայի պալատական գեղանկարիչ։ Նրա գործունեությունը գնահատվել է որպես վերջինը՝ հին արվեստագետներից, և առաջինը՝ ժամանակակիցների մեջ։ Համարձակ գույների համակցման և արտահայտիչ տարրերի շնորհիվ Գոյայի նկարները հետագայում հիմք հանդիսացան նկարիչներՄանեի և Պիկասսոյի աշխատություններում։

Գոյան ծնվել է 1746 թ մարտի 30-ին՝ Ֆուենդետոդոսում, Իսպանիայի Արագոն նահանգում։ Ծնողներն են Ժոզեֆ Գոյան և Գրացիա Լուսիենտեսը։ Նրա մանկությունն անցել է Ֆուենդետոդոսում, որտեղ նրանց ընտանիքը ապրել է սոցիալական վատ պայմաններում, քանի որ հայրը քիչ էր վաստակում։ Մոտավորապես 1749 թ. Գոյայի ընտանիքը տուն է գնում Սարագոսա քաղաքում և մի քանի տարի հետո տեղափոխվում այնտեղ։ Գոյան հաճախում է Էսկուելաս Պիասի դպրոցը, որտեղ մտերիմ ընկերական հարաբերություներ է ստեղծում Մարտին Զապատերի հետ, ինչը հետո ճակատագրական դարձավ Գոյայի համար։ 14 տարեկանում նա դառնում է գեղանկարիչ Խոսե Լուջանի, իսկ այնուհետև, տեղափոխվելով Մադրիդ՝ նաև Անտոն Ռաֆայել Մենսի աշակերտը։ Վերջինս Իսպանիայում հայտնի գեղանկարիչ էր։ Սակայն նա վիճում է ուսուցչի հետ, այնուհետև՝ քննություններից ստանում անբավարար։1763 և 1766 թթ. Գոյան փորձում է ընդունվել Իսպանիայի թագավորական ակադեմիան, բայց՝ ապարդյուն։ Այնուհետև նա մեկնում էՀռոմ 1771թ Պարմայում կազմակերպված նկարիչների մրցույթում գրավում է 2-րդ տեղը։ Նույն թվականին վերադառնալով Սարագոսա՝ Գոյան նկարում է թագավորական պալատի գմբեթի մի հատվածը, Աուլա Դեիի մենաստանի մատուռի և Սոբրադիել պալատի որմնանկարները։ Նա այս անգամ աշակերտում է Ֆրանցիսկո Բայեուի-Սուբիասին, և նրա աշխատանքները, ստանալով նկատելի նուրբ երանգներ, ճանաչում են գտնում։

1774 թ. Գոյան և Բայեուի քույրը՝ Ժոզեֆան (Գոյան նրան ասում էր՝ Պեպա) ամուսնանում են։ Այդ ամուսնությունը հնարավորություն է ստեղծում աշխատել գորգերի թագավորական արտադրամասում, որտեղ նրան հաջողվում է ստեղծել մոտ 42 նմուշ։ Նա նաև հնարավորություն է ստանում մուտք գործել թագավորական պալատ և նկարազարդել Սան Ֆանցիսկոյի Էլ Գրանտե եկեղեցու զոհարանը, ի վերջո դառնալով Սան-Ֆերնանդոյի ակադեմիայի անդամ։

1783 թ. Ֆլորիդաբլանկայի կոմսը, որը թագավոր Կարլոս 3-րդի սիրելին էր, Գոյային է պատվիրում իր դիմանկարը։ Գոյան շուտով ընկերանում է նաև թագաժառանգ արքայազն Դոն Լուիսի հետ և բնակություն հաստատում նրա տանը։ Հետագայում նրա հաճախորդներ են դառնում նաև թագավորական պալատի ավելի բարձր պաշտոնի անձնինք՝ ընդհուպ մինչև թագավորը։

1788 թ. Կարլոս 3-րդի մահից հետո գահ բարձրացավ Կառլոս 4-րդը։ Որի օրոք՝ 1789 թ. ֆրանսիական հեղափոխության ընթացքում Գոյան իր հաջողության գագաթնակետին հասավ թագավորական անձնակազմի շրջանակներում։

1792 թ. ծանր հիվանդության պատճառով Գոյան խլանում է։ Նա մեկուսանում է շրջապատից և սկսում զբաղվել ինքնաճանաչողությամբ։ Հաջորդ 5 տարիների ընթացքում զբաղվում է առողջական վիճակի բարելավմամբ և կարդում Ֆրանսիական հեղափոխության մասին գրքեր։

1799 թ. Լոս Կապրիկոսի օրոք, նրա այդ ողբերգական տարիների արդյունքում ստեղծվում են մի քանի աշխատություններ, որոնցում զգացվող մռայլ գույները նա բացատրում է այսպես. «բանականության քունը ծնում է հրեշներ»։ Բայց իրականում դրանք այնքան էլ մռայլ չեն և ի ցույց են դնում նկարչի ծաղրի հմտությունները, որը ավելի ակնհայտ երևում է «Ատամների որսը» կտավում։ Չնայած, որ նման մռայլ գույներ կարելի է նկատել նաև գորգերի ծաղրանկարներով նմուշներում, որոնք արվել են ավելի վաղ ժամանակներում։

1799 թ. Գոյան հռչակվում է որպես պալատական գեղանկարիչ՝ 50 000 ռեալ, և որպես ուսուցիչ՝ 500 դուկատ եկամտով։ Նա աշխատում էր Սան-Անտոնիոյի Ֆլորիդայի Էրմիտաժի գմբեթում։ Նկարում էր թագավորին և թագուհուն, թագավորական ընտանիքի անդամներին, արքայազնին և արիսոկրատ էլիտայի շատ այլ ներկայացուցիչների։

18081814 թթ. Թերակղզու պատերազմի ընթացքում ֆրանսիական զորքերը գրավեցին Իսպանիան։ Սակայն Իսպանիայի նոր կառավարության անդամներն ընդունեցին նրան այնպես՝ ինչպես նախորդները։

1812 թ. Պեպան մահացավ։ Գոյան այդ ընթացքում աշխատում էր «Մամելուկների շահագործումը», «1808 թ մայիսի 3-ը» և «Պատերազմի արհավիրքները» շարքից մի քանի կտավների վրա։

Իսպանիա է վերադառնում Ֆերդինանդ 7-րդ թագավորը, բայց նա այդքան էլ ջերմ չի ընդունում Գոյային։ Հետևաբար 1814 թ. նա տեղափոխվեց զարմուհու՝ Ռոզարիո Ուեյսսի և նրա աղջկա՝ Դոնա Լեոցաիդայի տուն։ Որոշ ժամանակ հետո նա սիրեց Դոնային՝ անսահման սիրով։ Գոյան շարունակում էր աշխատել «Սանտա Յուստա», «Սանտա Ռուֆինա» և տավրոմախիայի նկարների, վիմագրությունների վրա։

Արտաքին աշխարհից մեկուսանալու նպատակով՝ նա տուն գնեց Մանզանարեսի մոտ («Խուլի տունը»), որտեղ նա ստեղծեց իր «մռայլ նկարներ»-ի շարքը։

1824թ. մայիսին Գոյան դժգոհ լքեց Իսպանիան և բնակություն հաստատեց Բորդոյում։ Հետագայում 1826 թ. Իսպանիա վերադարձավ՝ առողջական մեկ այլ խնդրի առաջանալու հետևանքով։ Չնայած ջերմ ընդունելությանը՝ նա նորից վերադարձավ Բորդո։ Եվ հենց այնտեղ էլ մահացավ 1828թ. ապրիլի 16-ին՝ 82 տարեկան հասակում։

Իր մռայլ նկարների շարքը նա նկարել է ինկվիզիցիայի շրջանում, երբ իրեն ենթարկել էին կտտանքների։

ՀՀ էներգետիկան

Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` Հայաստանն այսօր տարածաշրջանում  էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007  2011  թվականներին  հանրապետությունից արտահանվել է  մոտ  4  մլրդկ Վտժամ  էլեկտրաէներգիա։  ՀՀ  կառավարությունը  ոլորտի հետագա  զարգացման  նպատակով  կատարել  է  մի  շարք  կարևոր  քայլեր  և  զգալիներդրումներ։
Հայաստանի  էլեկտրաէներգետիկան  հետխորհրդային՝  1990ականների  դաժան  ճգնաժամից  հետո,  շնորհիվ  Մեծամորի  ատոմային  էլեկտրակայանի  վերաբացման,  մշտապես  ավելցուկային  հզորությունէ  ունեցել։  Տարբեր  գնահատականներով  Հայաստանիէներգետիկ  համակարգի  մոտ  80  տոկոսը  գտնվում է  Ռուսաստանի  վերահսկողության տակ։
Էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը ստացվում  է  ՀԷԿ-երից  ու  նաև  ատոմակայաններից։  Իսկայլընտրաքային  էներգիա  ստանում  են  քամուց,  ջրից,  արևից։  Ամբողջ  աշխարհի  համար  առաջնային  խնդրի  «աղտոտում՝  ջրի  աղտոտում,  ջերմային  աղտոտում»-  ման  պատճառն  է  նաև  էլեկտրաէներգիան։
Մեզնից  յուրաքանչյուրն  ինքը  պիտի  գիտակցի,  որ  ամեն  բան  պետք  է  օգտագործվի  խնայողաբար,  որովհետև  աշխարհում  ոչինչ  անվերջ  չէ,  ու  որ  ամեն  ինչ,  երբ  չափից  շատ  կամ  քիչ  է  լինում,  այնուամենայնիվ  թողնում է  իր  վատ  հետևանքը։  Էլէկտրաէներգիան  նույնպես  պիտի օգտագործվի  խնայողաբար։  Ասենք  հեչ  պարտադիր չի, որ  տան բոլոր  լույսերը  վառած  լինեն այն  ժամանակ, երբ  տան բոլոր  անդամները գտնվում  են  մի  սենյակում։  Կամ, երբ արդեն երեկո է ու, երբ  հեռուստացույցըմիացված է, կարելի է  լույսն  անջատել  ու բավարարվել  հեռուստացույցի լույսով։  Օրինակ ես  էդպես  ինձ  ավելի  հարմար եմ  զգում, բայց  ինչ  խոսք  կան մարդիկ, ովքեր էդպես  չեն կարող, բայց  դե  իհարկե  խոսքը  նրանց  մասին  չէ։

Ես կարողանում եմ

Նախագիծ

«Եսկարողանումեմ» ստուգատեսը վարժարանում

 

Կարողություն աշխատանք
Մայրենի խոսքի մշակույթ
Հանձնարարված տեքստերում կատարել բառակազմական, շարահյուսական և ձևաբանական վերլուծություններ, գտնել խոսքի պատկերավորման բառային և շարահյուսական միջոցները, կատարել թեստային աշխատանք: https://vahegalstyan.wordpress.com/2013/12/08/հովհաննես-թումանյան/
Գրականություն(թվարկել կարդացած ստեղծագործությունները )
Կարդալ հանձնարարված և լրացուցիչ գրականություն, կատարել բանավոր և գրավոր վերլուծություն, մասնակցել քննարկումներին, բնութագրել երկի հերոսներին՝ արդարացնելով, մեղադրելով, քննադատելով, կարծիք արտահայտել և գրել, վերաբերմունք արտահայտել, գտնել խոսքի գեղարվեստական արտահայտչամիջոցները, գրել ստեղծագործական աշխատանքներ: https://vahegalstyan.wordpress.com/2013/11/20/գուրգեն-մահարի/ 

https://vahegalstyan.wordpress.com/2013/11/25/կոմիտաս/

Անգլերեն
Խոսելու կարողություն.  2013-2014 ուստարվա ընթացքում զարգացրել եմ խոսելու կարողությունները և հասցրել a2 մակարդակի:Կարողանում եմ խոսել հետևյալ ծրագրային թեմաներով – առողջ ապրելակերպ, սպորտ, ապագա մասնագիտությունն, ճամփորդություններ, գնումներ, կրթություն և այլ թեմաներով:

 

https://vahegalstyan.wordpress.com/2013/12/06/paruyr-sevak/
Գրելու կարողություն – զարգացրել եմ իմ ստեղծագործական հմտությունները և հասցրել A2 մակարդակի:  https://vahegalstyan.wordpress.com/2014/01/31/introducing-myself/
Լսելու կարողություն – զարգացրել եմ և հասցրել A2 մակարդակի, հեշտությամբ դիտում եմ անգլերեն ֆիլմեր և հաղորդումներ: 
Կարդալով հասկանալու կարողությունները հասցրել եմ մինչև A2 մակարդակ 
Մաթեմատիկա
Ուսումնասիրել ցուցչային, աստիճանային, եռանկյունաչափական և լոգարիթմական ֆունկցիաներ, տարբեր տարածաչափական մարմիններ և կատարել հաշվարկներ:
Պատմություն
Նկարագրել, վերլուծել և համեմատել պատմական երևույթներ և իրադարձություններ: Արտահայտել անձնական կարծիքս պատմական գործիչների մասին: http://goo.gl/fRQjMW 
Էկոլոգիա
Միջավայրը պահպանել, սկսել և տարածել տարբեր էկոլոգիական և բնապահպանական նախագծեր, խնայել բնական ռեսուրսները: Կարդալ ավելին… https://vahegalstyan.wordpress.com/2013/01/25/սևանա-լճի-հիմնախնդիրները/https://vahegalstyan.wordpress.com/2014/01/29/բնական-աղետներ/

https://vahegalstyan.wordpress.com/2014/01/29/վերահսկենք-մեր-շրջակա-միջավայրը/

 

Արվեստ
Ուսումնասիրել և վերլուծել արվեստի տեսակները, ուսումնասիրել տարբեր ժամանակաշրջանի ստեղծագործողների, կատարել համեմատություններ և այլն: https://vahegalstyan.wordpress.com/2013/12/21/դոնաթելլո/
Քաղաքագիտություն
Արտահայտել կարծիքս հասարակական և քաղաքական իրադարձությունների և երևույթների մասին, ակտիվ մասնակցել քննարկումներին:
Ընդհանուր Պարապմունք
ՆԶՊ
Ֆիզկուլտուրա
Ակումբ
Ճամփորդել եմ ամբողջ Հայաստանով և ճանաչել հայրենիքս:
Ընտրությամբ դասընթացներ
Անգլերեն, մաթեմատիկա
Ուսումնական պլանից դուրս(ինքնակրթությամբ, լրացուցիչկրթությամբ)
Հաճախում եմ ըմբշամարտի և լողի:

 

Պատմություն

1• 17-րդ դարում հայաստանի ազատագրության կողմնորոշումը ուներ արևմտա-ևրոպական ուղղություն, ինչու? Արևմտյան Եվրոպան այդ ժամանակ ցանկանում էր թուրքերի թուլացումը, քանի որ հասկանում էր, որ Թուրքիան հզորանալու դեպքում իրենից լուրջ վտանգ կներկայացնի Եվրոպայի համար: Հայերի շահը համնկավ և հայերը ցանկանում էին Եվրոպայի օգնությամբ ազատվել թուրքական գաղութից:

2• Երբ է տեղի ունեցել Էջմիածնի և Անգեղակոթի ժողովները? Անգեղակոթի ժողովը տեղի է ունեցել 1699 թվականի ապրիլին ,Իսրայել Օրու նախաձեռնությամբ: Էջմիածնի ժողովը տեղի է ունեցել 1677 թվականին, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի գլխավորությամբ:

3• Արցախում 18-րդ-ի սկզբին ինչ սղնախներ են ստեղծվել? Կիլիստանի, Շուշի,, ավետարանոցի, ջրաբերդի եւ քառագլխի սղնախները:

4• Ով է եղել արցախի ազատագրական պայքարի ղեկավարը 18-րդ դարի սկզբին? Հակոբ ջուղայեցի Իսրայել օրի Խաչատուր գաղատացի Եսայի Հաւսան Ջալալյան

5• 1736-ին Նադիր շահի հրամանով Արցախում ստեղծվեցին մելիքություններ, որոնք էին այդ մելիքությունները? Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի մելիքությունները:

6• Երբ է տեղի ունեցել Եղվարդի ճակատամարտը , ում միչև և հայ մելիքներից ովքեր են մասնակցել այդ ճակատամարտում? Պարսկական և օսմանյան զորքերի միջև 1735թ. հունիսին Եղվարդ գյուղի մոտ խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ, որտեղ օսմանցիները ծանր պարտություն կրեցին: Պարսկական բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները: Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ: Հայերի մասնակցությունն շատ ակնհայտ էր և Նադիր Շահը պատերազմից հետո խոստովանեց, որ առանց հայերի միջամտության չէր կարող հաղթել պարսիկներին: Պատերազմից հետո հայերը շատ արտոնություններ ստացան Նադիրի կողմից:

7• Երբ կնքվեց հնդկահայ վաճառականների հետ արևելանգլիական արևելահնդկական ընկերության հետ պայմանագիրը? Պայմանագիրը կնքվեց 1688թ: Պայմանագրով հայերին պարտադրում էին օգտվել միայն իրենց նավերով և իրենց ասած գներով:

8• Նշված համալսարաններից որ համալսարանն էր սովորել հնդկահայ գործիչ Հովսեփ Էմինը , Քեմբրիջ , Սոլվոն , Վուլվիչ , Գլաձոր

9• Երբ է սկսվել և ավարտվել ռուս պարսկական պատերաղմը? Ռուս-պարսկական պատերազմը տեղի է ունեցել 1826-1828թ:

10• Առաջին ռուս-պարսկական պատերազմի տարիներին որ թվականներին ռուսական զորքերի կողմից պաշարվեց երեվանի բերդը? 1827թ ռուսների կողմից պաշարվեց Երևանի բերդը:

11• Որ թվականին է կնքվել գյուլիստանի պայմանագիրը և որ տարացքները անցան ռուսաստանին? 1813թ ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Գյուլիստանի պայմանագիրը: Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Ռուսաստանից անցան մի շարք տարածքներ` Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները:

12• Որ թվականին Նիկոլայ առաջինի հրամանով ստեղծվեց հայկական մարզը? մարտի 21 ին և ինչ հայ զորավար դարձավ հայկական մարզի կառավարիչ? Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ ռուսական կառավարությանը զբաղեցնում էր այն հարցը, թե խանական իշխանության փոխարեն ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում: Պետերբուրգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվում էր այդ խնդրով: Մյուս կողմից՝ այդ հիմնահարցը գտնվում էր Հայաստանի կարգավիճակով մտահոգ հայ ազգային գործիչների ուշադրության կենտրոնում: Հենց այդ շրջանում մի խումբ հայրենասերներ Լազարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչ Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում: Նախագծի համաձայն՝ Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն, որն ունենալու էր իր օրենքները, զինանշանը և դրոշը: Բնակիչների իրավունքներն ու պարտականությունները սահմանվելու էին կայուն օրենքներով: Ստեղծվելու էր հայկական սահմանապահ զորք: Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները: Առաջարկվում էր վերացնել ճորտատիրության մնացորդները և այլն: Հայ հայրենասերների այդ նախագիծը մերժվեց կառավարության կողմից: Ստեղծված պայմաններում ցարական կառավարությունը ստիպված էր հրաժարվել իր նախագծերից և բռնել փոխզիջման ուղին: Նիկոլայ I թագավորի 1828թ. մարտի հրամանով Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ անունով: Այն կառավարում էր մարզային վարչությունը՝ պետի գլխավորությամբ: Վարչության կազմի մեջ մտնում էին երկու ռուս զինվորական, տեղի քրիստոնյա և մահմեդական ազգաբնակչությունից մեկական ներկայացուցիչ: Մարզի մեջ մտնում էին Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի օկրուգը: Հայկական մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ Ա. Ճավճավաձեն, որին 1830-1838 թթ. փոխարինում է իշխան Վ. Բեհբութովը:

Եղիշե Չարենց

հանճարեղ

Image

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25), 1937, նոյեմբերի 27), 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ։
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։
Չարենցը ծնվել է 1897թ-ին Կարսում, այլ տվյալներով՝ Պարսկաստանի Մակու քաղաքում։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ 1915-ին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան։ 30-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

Ֆիլմեր

Եղիշե Չարենց, Հայտնի և Անհայտ Էջեր – Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը։
Ֆիլմում նկարահանվել են՝ Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ – բանահավաք Հայրիկ Մուրադյանը և իր բանտի ընկեր Մուրադ Ջուլֆիգարովը ։Հայկ Վավերագրական Ֆիլմերի Կինոստուդիա – 1987
Եղիշե Չարենցի մասին պատմող «Մահվան տեսիլ» գեղարվեստական դրաման նկարահանվել է 2012 թվականին՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից՝ մեծ բանաստեղծի կնոջ՝ Իզաբելլա Չարենցի հուշերի մոտիվներով։ Ֆիլմը ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, դեկտեմբերի 14-ին։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերի 27-ին, Չարենցի մահվան 75 ամյակի օրը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում։
Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն է Հրայր Թամրազյանը, սցենարի հեղինակը՝ Գայանե Դանիելյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Արա Հարությունյանը (Եղիշե Չարենց), Նարինե Գրիգորյանը (Իզաբելլա Չարենց) և Տիգրան Մացակյանը (ՆԿՎԴ-ի քննիչ)։ Ֆիլմը թարգմանվել է նաև ռուսերեն՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանների կատարմամբ։

Introducing Myself

My name’s is Vahe . I’m 15 years old .I live in Yerevan the   capital of Armenia .I am a student and I study at Mkitar Sebastaci   Educational Complex In the 11-tf form. At the weekends I have spare time and I go in for sports. I am interested in wrestling .I have taken part in different completions. I want to become   a lawyer .My favorite   subjects   at  school are History and English.