Եղիշե Չարենց

հանճարեղ

Image

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25), 1937, նոյեմբերի 27), 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ։
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։
Չարենցը ծնվել է 1897թ-ին Կարսում, այլ տվյալներով՝ Պարսկաստանի Մակու քաղաքում։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ 1915-ին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան։ 30-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

Ֆիլմեր

Եղիշե Չարենց, Հայտնի և Անհայտ Էջեր – Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը։
Ֆիլմում նկարահանվել են՝ Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ – բանահավաք Հայրիկ Մուրադյանը և իր բանտի ընկեր Մուրադ Ջուլֆիգարովը ։Հայկ Վավերագրական Ֆիլմերի Կինոստուդիա – 1987
Եղիշե Չարենցի մասին պատմող «Մահվան տեսիլ» գեղարվեստական դրաման նկարահանվել է 2012 թվականին՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից՝ մեծ բանաստեղծի կնոջ՝ Իզաբելլա Չարենցի հուշերի մոտիվներով։ Ֆիլմը ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, դեկտեմբերի 14-ին։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերի 27-ին, Չարենցի մահվան 75 ամյակի օրը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում։
Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն է Հրայր Թամրազյանը, սցենարի հեղինակը՝ Գայանե Դանիելյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Արա Հարությունյանը (Եղիշե Չարենց), Նարինե Գրիգորյանը (Իզաբելլա Չարենց) և Տիգրան Մացակյանը (ՆԿՎԴ-ի քննիչ)։ Ֆիլմը թարգմանվել է նաև ռուսերեն՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանների կատարմամբ։

Leave a comment